Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ցուկերբերգը կորցրեց 7 միլիարդ դոլար մի գիշերում. «Ա1+» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 05,2021 22:55

Մոտ վեց ժամ խափանումից հետո  կեսգիշերն անց սկսեցին աշխատել Facebook- ը, Messenger-ը,  Instagram-ը և WhatsApp-ը։

Առավոտյան պաշտոնապես հայտարարվեց, որ պատճառը կոնֆիգուրացիաների փոփոխություններն են եղել։ Իսկ մինչ այդ քննարկվում էին տարբեր պատճառներ, ընդհուպ՝ հակերային հարձակումը։ Այնուամենայնիվ,  ընկերությունը վստահեցրել է, որ խափանումը չի հանգեցրել օգտատերերի տվյալների արտահոսքի,որի մասին հրապարակումներ են եղել երեկվանից։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնում  է արտահոսքի վերաբերյալ կարծիքներին․

«Խոսակցություններ կան, որ Darknet-ում վաճառվում են այդ տվյալները: Սա ասեմ՝ առաջին արտահոսքը չէ, և շատ հնարավոր է, որ այդպես էլ կա։ Արտահոսքը միայն մարդկանց անունները չեն, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները։ Կա ավելի վատը, դա տեղանքի տվյալներն են, չէ՞ որ ֆեյսբուկը ֆիքսում է, թե մենք որտեղ ենք գտնվում»։

Խափանման հետեւանքով  Ֆեյսբուկի սեփականատեր Մարկ Ցուկերբերգը մի քանի ժամում կորցրել է ավելի քան 7 մլրդ դոլար։  Համեմատության համար նշենք, որ ՀՀ պետական պարտքը 2021-ի վերջին կկազմի 9 մլրդ դոլար։

Մի քանի ժամով՝ Ֆեյսբուքի խափանումը անհանգստացրել էր նաեւ հայ օգտատերերին։

Մանրամասները՝  տեսանյութում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031