Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Շիրակի նորանշանակ փոխմարզպետն՝ ապագա մարզպե՞տ․ Հովհաննես Զորաբյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 12,2021 20:44

Բժիշկ Հովհաննես Զորաբյանի՝ Շիրակի փոխմարզպետ նշանակվելուց հետո Գյումրիի պաշտոնյաների շրջանակում  խոսակցություններ տարածվեցին առ այն, որ հենց նա՛ է լինելու հաջորդ մարզպետը, եթե, իհարկե, ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանն ընտրվի Գյումրու քաղաքապետ։

Ըստ շրջանառվող խոսակցությունների, բժիշկ Զորաբյանն առողջապահության նախկին նախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանի մտերիմներից է և նրան՝ որպես մարզի ղեկավար, իր ծննդավայր Գյումրի վերադարձնելու գաղափարը եղել է հենց պարոն Թորոսյանինը։

Նշենք, որ Արսեն Թորոսյանը գլխավորում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ՔՊ-ի շտաբը, բժիշկների հետ անձամբ է հանդիպումներ կազմակերպում, երբեմն ընտրարշավը գլխավորում։

Մարզպետի պարտականություններն այս պահին փաստացի կատարում է նորանշանակ փոխմարզպետը։ Այսօր նա Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց Գյումրիի համյանքապետի ժ/պ, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանին։

Մենք Հովհաննես Զորաբյանին խնդրեցինք պարզաբանել՝ որքանո՞վ են իրական իր մարզպետ նշանակվելու մասին շրջանառվող լուրերը։

«Նմանատիպ նախապայմաններ չեն եղել իմ մարզպետի տեղակալ նշանակվելու ժամանակ։

Մեծ պատիվ եմ համարում լինել մարզպետի տեղակալ, դրանք խոսակցություններ են, նախապայման չի եղել», -ասաց մեր զրուցակիցը։

Մեր դիտարկմանը, թե վերադարձաք Գյումրի, փոխմարզպետը հպարտորեն շեշտեց, որ ինքը գյումրեցի է ու ժամանակ առ ժամանակ բնակվում է Գյումրիում։

Արսեն Թորոսյանի կադրը լինելու հարցը նա չմեկնաբանեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031