Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Կապանում մասնակցեց պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր հոգեհանգստյան արարողությանը (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2021 21:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ին կարճատեւ այցով Կապանում էր՝ մասնակցելու Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր՝ Հրանտ Դանիելյանի հոգեհանգստյան արարողությանը։

Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք այցելելով Կապանի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ հարգանքի տուրք մատուցեցին, որից հետո շարժվեցին Սյունիքի մարզպետարան։

Հրանտ Դանիելյանը  Կապանի սիրված ու հարգված արվեստագետներից է, նա գեղանկարիչ է։ Մոտ 10 օր նա Կապանի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում էր։

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը նոյեմբերի 14-ին կայանալիք Կապան համայնքի ավագանու  ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ Նա երեկ Շիկահողում գյուղում քարոզարշավի ժամանակ իմացավ հոր մահվան բոթը եւ չշարունակեց քարոզարշավը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930