Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնաժողովը պետական անկախ մարմին է եւ երաշխավորում է հեռարձակողների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը. Տիգրան Հակոբյան

Նոյեմբեր 08,2021 22:44

Ներկայացվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 8-ի համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված ոլորտային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է չորս գերատեսչությունների ֆինանսավորման ցուցանիշները:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին 2022-ին բյուջեի նախագծով նախատեսվել է մոտ 336 մլն 900 հազար դրամ:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի՝ բյուջեի նախագծով նախատեսված ծախսերի հանրագումարը 1 ծրագիր եւ 5 միջոցառում իրականացնելու համար կազմում է  7 մլրդ 634 մլն դրամ:

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի համար 2 ծրագիր եւ 9 միջոցառում իրականացնելու համար նախատեսվել է 579 մլն դրամ:

ԿԳՄՍ նախարարությունը 2022 թվականին պետք է իրականացնի 21 ծրագիր՝ 176 միջոցառմամբ: Ընդհանուր ծախսը կկազմի շուրջ 226 մլրդ դրամ, որը 2021 թ. հաստատված բյուջեից ավելի է 48 մլրդ 694 մլն դրամով:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, ներկայացնելով կառույցի գործառույթները, ընդգծել է, որ հանձնաժողովը պետական անկախ մարմին է եւ երաշխավորում է հեռարձակողների ազատությունը, անկախությունն ու բազմազանությունը:

Մանրամասն ներկայացնելով գալիք տարվա ծրագրերը՝ նա նշել է, որ բյուջեի նախագծով նախատեսված գումարով կփորձեն լուծել բազմաթիվ խնդիրներ:

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930