Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուժդ չի պատում՝ խնդիրը լուծես, մի ընդունիր թշնամուդ «ճշմարտությունը», մի լեգիտիմացրու նրան՝ քեզ արդարացնելու համար. Տարոն Սիմոնյան

Նոյեմբեր 11,2021 13:39

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

ԲԱՌԵՐՆ ու սերունդների բեռը…
Ոչ թե «Ադրբեջանի տարածք», այլ «Ադրբեջանի կողմից բռնազավթած (զբաղեցրած, օկուպացրած) տարածք» կամ եթե շատ եք կաշկանդվում՝ առնվազն «վիճելի տարածք»։ Հ.Գ. Վերջինի դեպքում հետո մի բան կանենք։

Ոչ թե «Հայաստանի և Ադրբեջանի սահման», այլ «հայկական և ադրբեջանական ուժերի շփման գիծ»։

Ոչ թե «այսուհետ խոսելու ենք խաղաղության մասին», այլ «միջազգային իրավունքի խախտումները վերացնելուց հետո է հնարավոր միայն խաղաղությունը» կամ «խաղաղություն չի հաստատվում ագրեսիայով, պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով ու ցեղասպանությամբ» և այլն…

Մի ամբողջ բառարան, որ այդպես էլ չունեցանք քաղաքական գործիչներին սովորեցնելու համար, թե որ բառերն են սպասարկում ազգային շահը, որոնք՝ թշնամունը…

Եթե ուժդ չի պատում՝ խնդիրը լուծես, մի ընդունիր թշնամուդ «ճշմարտությունը», մի լեգիտիմացրա նրան՝ քեզ արդարացնելու համար քո … կյանքից հետո մի ամբողջ սերունդի զրկելով իր արժանապատվությունը վերականգնելու իրավունքից։

Ընդամենը ոչ մի բան մի խոսա. խոսքերի մեծ մասն օգտագործվելու են հայ ազգի ու պետության դեմ ոչ ուշ ապագայում։
Ու դրա մեղքը հնարավոր չի լինի բարդել այլոց վրա…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930