Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագծով պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել 2,6 մլրդ դոլար. «Ռազմինֆո»

Նոյեմբեր 11,2021 20:55

Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի խորհրդարանում քննարկման է ներկայացվել Ադրբեջանի 2022թ․ պետբյուջեի նախագիծն, ըստ որի պաշտպանական ոլորտին նախատեսվում է հատկացնել մոտ 4 մլրդ 490 մլն մանաթ (~2,6 մլրդ դոլար՝ նոյեմբերի 10-ի փոխարժեքով (1₼ = 0.59$)):

Ընթացիկ տարվա համար նախատեսված պաշտպանական բյուջեից 2022թ․ նախատեսված բյուջեն ~2,1 տոկոսով քիչ է։ Սա միայն ընթացիկ տարվա նախատեսված բյուջեի հետ համեմատությունն է, մյուս տարվա սկզբին հասանելի կլինի նաև 2021թ․ բյուջեի կատարողականը, ըստ որի, հնարավոր է՝ 2022թ, հատկացումները գերազանցեն ընթացիկ տարվան։

Ադրբեջանի 2022թ․ պաշտպանական բյուջեն․

Իրականում, թեպետ 2022թ․ համար նախատեսված պաշտպանական ծախսերն ընթացիկ տարվա համեմատ քիչ են, սակայն առանձին բաժիններին հատկացվող գումարները ուսումնասիրելիս կարելի է տեսնել, որ նվազում են միայն «Այլ ծախսեր» բաժնի հատկացումները։ «Այլ ծախսեր» բաժնին 2017 թ. առաջին անգամ նման խոշոր գումար հատկացվեց, որի զգալի մասը, ինչպես այդ ժամանակ ենթադրել էինք, ուղղվում է զենքի գնումներին, ռազմարդյունաբերական ծախսերին: Այն ունի երկու ենթաբաժին՝ Ադրբեջանի արդյունաբերության նախարարությանը հատկացվող ծախսեր և «Հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսեր», որին հատկացվող գումարներն, ամենայն հավանականությամբ, ուղղվում են ռազմական տեխնիկայի գնումներին և արդիականացմանը։

2021թ-ի նախատեսված բյուջեով զգալիորեն ավելացվել էին հենց այս բաժնի ծախսերը, ինչից ենթադրել էինք, որ Ադրբեջանում, կարծես թե, փորձելու են այս բաժնին հատկացված գումարով վերականգնել պատերազմի ընթացքում կրած զինտեխնիկայի կորուստները։ Իսկ 2022թ․ այս բաժնի համար նախատեսված հատկացումները նվազում են մոտ 30%-ով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930