Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի անվճար, անանուն և արագ հետազոտություններ

Նոյեմբեր 20,2021 21:32

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ Երևանում և մարզերում կազմակերպվում են հեպատիտ Ց-ի, հեպատիտ Բ-ի և ՄԻԱՎ-ի, սիֆիլիսի անվճար, անանուն և արագ հետազոտություններ:

Հետազոտությունը կատարվելու է հարմարեցված և անհրաժեշտ բժշկական սարքավորումներով հագեցած ավտոմեքենաներում՝ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատոր մասնագետների կողմից, որն ուղեկցվելու է նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ:

Միջոցառման ժամանակացույցը`

Նոյեմբերի 23 – Երևան, ժամը 11:00-17:00, Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարող տարածք։
Նոյեմբերի 24 – Վանաձոր, ժամը 11:00-17:00, Արցախի պուրակ։
Նոյեմբերի 25 – Արտաշատ, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկայի մոտակայք։
Նոյեմբերի 26 – Մարտունի, ժամը 11:00-17:00, մշակույթի տան հարող հատված։
Նոյեմբերի 29 – Արմավիր, ժամը 11:00-17:00, ավտոկայանին հարող հատված։
Նոյեմբերի 30 – Գյումրի, ժամը 11:00-17:00, գյուղատնտեսական շուկային հարող տարածք։
Դեկտեմբերի 1 – Երևան, ժամը 12:00-19:00, Ազատության հրապարակին հարող տարածք:

Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերպվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի կողմից՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ, Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈԻԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930