Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են կամ առկա է մերկասառույց

Դեկտեմբեր 22,2021 11:34

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնում է, որ գիշերը տեղացած ձյան հետևանքով հանրապետության որոշ ճանապարհահատվածներ դժվարանցանելի են կամ առկա է մերկասառույց։

Ստեփանակերտ-Բերձոր ավտոճանապարհի Լիսագորի հատվածում իրականացվել են ձնամաքրման, իսկ Ստեփանակերտ-Դրմբոն և Գետավան-Մարտակերտ ավտոճանապարհներին առկա մերկասառույցների վրա՝ աղցանման աշխատանքներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Արցախի Տեղեկատվական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031