Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՍԱՏՄ տեսուչը Վարդենիսի տարածաշրջանում մսամթերքի փորձաքննություն իրականացնող ԱՁ-ի տնօրենից պահանջել և ստացել է 3.918.000 դրամ ապօրինի վարձատրություն

Դեկտեմբեր 23,2021 19:03

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչը, 2010-2019թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը և պաշտոնի անձնագրով ունենալով մարզի տարածքում սննդամթերքի բնագավառում ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների դեպքերում սննդամթերքի արտադրության, պահպանման, տեղափոխման, իրացման, վաճառքի կասեցման, խախտումների վերացման, ինչպես նաև սննդամթերքի օգտագործման գործընթացի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականություն, ծառայողական դիրքն օգտագործելով՝ Վարդենիսի տարածաշրջանում մսամթերքի փորձաքննություն իրականացնող ԱՁ-ի տնօրենից պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 3.918.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն՝ իր լիազորությունների շրջանակներում վերջինիս օգտին վերոնշյալ պարտականությունները չկատարելու համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ-տեսուչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ ԱՁ-ի տնօրենին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031