Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ զոհված Վահան Բաբայանը թաեքվոնդոյի՝ Հայաստանի գործող չեմպիոնն էր

Հունվար 12,2022 16:47

Նախօրեին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված 2003 թվական) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:

19-ամյա ժամկետային զինծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։

Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։

Կոտայքի մարզպետարանը ցավակցում է հերոսի ընտանիքին, հարազատներին և ընկերներին:

Փառք քեզ, հերո՛ս:

Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31