Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը ավելորդ եւ անհարկի համեստություն է անում․ Արմեն Աշոտյան

Հունվար 15,2022 20:59

Ի արձագանք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա գրառմանը եւ հեղինակի նկատմամբ հարգանքով, Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի մասով հայտնում եմ հետեւյալը.

1. Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի ձգտում իշխանության, այդ թվում՝ ՀՀԿ վերջին համագումարին իր ելույթում։ Այս համատեքստում «իշխանությունը զավթելու» փորձերի մեջ մեզ մեղադրելը իրականության ճչացող խեղաթյուրում է, հատկապես՝ ոչ հեռավոր անցյալում նմանատիպ փորձ ունեցող անձի կողմից։

2. Նախագահ Սարգսյանն ու Հանրապետականը բազմիցս են ապացուցել իրենց համար պետական շահի գերակայության իմպերատիվը, ինչում առիթներ է ունեցել համոզվելու նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

3. Խնդրի հանգուցալուծումը թողնելով «բացառապես հակամարտող կողմերի եւ մտավորականության» վրա՝ առաջին նախագահը սեփական անձի դերակատարման հանդեպ ավելորդ եւ անհարկի համեստություն է անում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Քաղաքագիտական աքսիոմ է, որ հեղափոխության մեղավորը միշտ տվյալ պահին գործող իշխանությունն է։ Դուք ՍՍ-ին երրորդ անգամ պետության ղեկին դնելով ապացուցեցիք որ ձեր համար գերակա է խմբակային շահը ամեն գնով իշխանության մնալու ձգտումով։ Հիմա կանգնել ճամարտակել այն ինչ իրականում բոլորս գիտենք միայն Աշոտյանի ինքնասիրության ցածր աստիճանի պարագայում է հնարավոր

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31