Լրահոս
Օրվա լրահոսը

Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերը․ ՄԻՊ իրազեկում

Փետրվար 02,2022 17:12 Share

Մարդու իրավունքների պաշտպանը Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ հրապարակել է իրազեկող տեսանյութ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի վերաբերյալ։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքները վկայում են, որ աշխատողները հաճախ իրազեկված չեն գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման դեպքերի ու ժամկետների վերաբերյալ։ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրությունը վկայում է, որ շարունակում է արդիական մնալ օրենսդրական պահանջների խախտմամբ անձանց աշխատանքից ազատելու խնդիրը:

Մասնավորապես, աշխատանքային իրավունքների տեսանկյունից մտահոգության տեղիք է տալիս աշխատանքային օրենսդրության այն դրույթների ոչ ճիշտ մեկնաբանությունն ու կիրառությունը, որոնք վերաբերում են աշխատողին աշխատանքից ազատելու օրենսդրական արգելքներին ու ընթացակարգային երաշխիքներին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28