Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանը որեւէ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չէ. «Փաստինֆո»

Փետրվար 09,2022 21:50

Շուրջ երեք տարի քննվող քրեական գործով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում չի կայացվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցումներին ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից և ՀՀ Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործը հարուցվել է 2019թ ապրիլի 12-ին։ Պաշտոնական հաղորդագրություն տարածվեց ՔԿ-ի կողմից, թե քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ։ Հատուկ շրջանառության մեջ դրվեց Վիգեն Սարգսյանի անունը՝ նշելով, որ հենց նրա պաշտոնավարման օրոք են եղել չարաշահումները։

Քրեական գործի հարուցումից հետո գործը «գնդակ» էր դարձել՝ ՔԿ-ՀՔԾ ճանապարհին, քանի որ կառույցները միմյանց վրա էին «գցում» գործի քննությունը՝ ուղարկելով մեկը մյուսին, ինչն ուղղակի վկայում էր, որ ՀՔԾ-ն կասկածներ ուներ քրեական գործի հարուցման հիմքերի վերաբերյալ եւ չէր ուզում ստանձնել ձախողման դատապարտված գործի քննությունը։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցումներ էր ուղարկել, թե դատախազություն, թե քննչական կոմիտե՝ պարզելու, թե, ի վերջո, որտեղ քննվում քրեական գործը, ինչ փուլում է այն գտնվում, արդյո՞ք Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կայացվել է, թե՝ ոչ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28