Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. յուրացման դեպքեր՝ «Սևան», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում և «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ում

Փետրվար 10,2022 23:59

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության ՔՈԳ վարչություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Սևան», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության հսկողության վարչության կողմից իրականացված ստուգումների արդյունքներով՝  նշված քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար սննդով ապահովելու նպատակով «Ռեդի Սթեդի» ՍՊ ընկերության և ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության միջև 2020-ի նոյեմբերի 17-ին  կնքված պայմանագրի հիման վրա ընկերությունը հատկացված 1.357.800.000 ՀՀ դրամ գումարի դիմաց մատակարարել է սահմանված չափորոշիչներից էականորեն տարբերվող սնունդ:

Ըստ ահազանգի՝ նաև խախտումներ են գրանցվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում, մասնավորապես հայտնաբերվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող, պետության իրավազորության ներքո գտնվող անձանց համար նախատեսված 476.000 դրամ արժողության դեղորայքի և բժշկական պարագաների անհամապատասխանություն՝ դրանց փաստացի առկայության և փաստաթղթային մնացորդների հետ: Այս առիթով ՀՀ ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28