«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Դա իրենց երազանքն է, որ մենք մանդատը վայր դնենք: Մենք իրենցից լավ ենք աշխատում, շատ ենք աշխատում: Ինչ վերաբերում է աշխատավարձը պահելուն, իրենք այդ տխրահռչակ փորձը ունեն՝ անցած ամիս Տիգրան Աբրահամյանից 120 հազար են պահել, Գեղամից՝ 60 հազար, ինձանից՝ 90 հազար՝ պաշտպանության հանձնաժողովի արտահերթ նիստերին չմասնակցելու համար: Հանձնաժողովի փոխնախագահի հետ կապված այն նիստերը, որ մենք քաղաքական հայտարարությամբ բոյկոտում էինք, դրա համար պահում են: Դա խնդիր չի, ասեմ նրանց տեսակը: 44-օրյա պատերազմի օրերին իրենց ընկերները՝ վարչախմբի ներկայացուցիչները, խորհրդարանական կառավարող ուժի ներկայացուցիչները գործուղումային են ստացել՝ Արցախ մեկնելու համար ու այդ մարդիկ մեզ ուզում են բերել բարոյական դա՞շտ: Մենք մեզ շատ համեստ ենք պահում, շատ կիրթ ենք մեզ պահում, եկեք հասկանանք ով ինչ է անում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: