Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Աջակցություն Իջևան խոշորացված համայնքին՝ համայնքային ենթակառուցվածքները բարելավելու համար

Փետրվար 14,2022 20:44

Իջևան խոշորացված համայնքում քննարկվել են համայնքային խնդիրները՝ հետագայում դրանց լուծմանն աջակցելու համար։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։

«Ուրբան» հիմնադրամը՝ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ և ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցությամբ կաջակցի 2 խոշորացված համայնքների՝ բարելավելու համայնքային ենթակառուցվածքները։ Իջևան խոշորացված համայնքը ևս այդ ցանկում է։ Ծրագրի շրջանակներում 9 մլն․ դրամ կտրամադրվի համայնքային խնդիրների լուծման համար։

Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ քննարկվել են աշխատանքային խմբի կողմից հավաքագրված ենթակառուցվածքային խնդիրները։ Այժմ համայնքները պատրաստում են մեկական ծրագիր, որոնց ուսումնասիրման արդյունքում կընտրվի այն գյուղական համայնքը, որը կստանա ֆինանսական աջակցությունը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28