Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ պատրաստվում որևէ քաղաքական ուժի միանալ». Արման Թաթոյան

Փետրվար 23,2022 16:16

«Քաղաքական որևէ ուժից առաջարկ չեմ ստացել, ստանալու դեպքում էլ չեմ պատրասվում որևէ քաղաքական ուժի միանալ, առավել ևս հիմա. ես իրականացնելու եմ հանրային գործունեություն»,-պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա նշեց՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ փորձեր ու առաջարկներ եղել են իրեն՝ քաղաքական դաշտ մտնելու առումով, սակայն իր բնորոշմամբ՝ կտրուկ մերժում են ստացել. «Ամենայն հարգանքով՝ այնպես կտրուկ մերժում են ստացել, որ իրենք իրենց որոշ գործընկերների են փոխանցել դա, և փորձը կանխվել է»:

Արման Թաթոյանն ասաց, որ այժմ իրեն չի տեսնում պետական համակարգում ու մանրամասնեց. «Ւմ կարիերան սկսել եմ ՄԻՊ հաստատությունից, աշխատել եմ առաջին երկու մարդու իրավունքների պաշտպանների օրոք, եղել եմ միջազգային կառույցներում, քաղհասարակությունում, աշխատել եմ արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում եղել եմ ՀՀ ներկայացուցիչ: Բայց ես այս պահին ինձ չեմ տեսնում պետական համակարգում, ինձ տեսնում եմ այլ գործունեություն իրականացնելիս: Այժմ իրականացնելու եմ հանրային գործունեություն: Վատ լուր ունեմ ադրբեջանական իշխանությունների համար: Քանի որ նրանց պատվիրակներն այստեղ են, թող տեղերում բարձրագույն իշխանությանը փոխանցեն, որ ՀՀ ՄԻՊ-ը չի դադարել իր հանրային գործունեությունը հատկապես ադրբեջանական խախտումների հետ կապված: Շարունակելու ենք վեր հանել պատերազմական հանցագործությունները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28