Լրահոս
Օրվա լրահոսը

10 հիվանդ ծայրահեղ ծանր են․ վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալ չկա․ վիրուսի պատկերը Գյումրիում

Փետրվար 23,2022 19:07 Share

Գյումրի բժշկական կենտրոնում այս պահին բուժվում են կորոնավիրուսով վարակված 80 հիվանդներ։ Հիվանդությունը փոքր-ինչ նահանջել է, հիվանդների թիվը պակասել է․ հիվանդանոցի կորոնավիրուսային բաժանմունքի 100 մահճակալից զբաղված է 80-ը։

Ստացիոնար բուժում ստացողների մեծ մասը Գյումրիից են, բոլորի մոտ հիվանդությունն ուղեկցվում է թոքաբորբով։

Հիվանդների մեծ մասը տարեց են․ 10 հոգու վիճակը ծայրահեղ ծանր է․ վերակենդանացման բաժանմունքում ազատ մահճակալ չկա։

Հիվանդների մեծ մասը հիվանդանոց են տեղափոխվում տրիաժ ծառայությունից, այսօր տրիաժից ստացիոնար բուժման են տեղափոխվել 4 հիվանդ։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Իսկ թե կորոնավիրուսի ո՞ր շտամով են վարակված հիվանդները, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Չես կարող ասել՝ նրանց մոտ օմիկրոն շտա՞մն է, թե՞ դելտան»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել