Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետին վիրավորելը քաղաքական ինստիտուտների ոտնահարում չէ՞, բայց մի քիչ բարձր տոնով խոսելը ոտնահարո՞ւմ է». Լուսինե Բադալյան

Մարտ 03,2022 19:45 Share

«Ուզում եմ օգտվել այն առիթից, քանի մեր ընդդիմությունը այստեղ է, եւ մի երկու հարց քննարկել: Նախ` պարոն Վարդեւանյան, երեկ մեկ-երկու հարց բարձրացրիք, թե ինչու մենք չընդունեցինք այն նախագծերը, որոնք որակեցիք ընդդիմության կողմից բերված, խոսքը մասնավորապես թոշակի տրման նախագծին է վերաբերվում»,-ընդդիմադիրներին դիմեց ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Լուսինե Բադալյանը, ապա հավելեց, որ նույն նախագծերը 7-րդ գումարման ԱԺ-ի շրջանակներում իրենք էին բերել ու մերժել: Նա փորձեց հիմնավորել, որ այս պարագայում ընդդիմության եւ իշխանության հարց չկա, պարզապես եթե կառավարությունը ի վիճակի չի լինում իրականացնել այդ նախագծերը, մերժում է:

Անդրադարձ եղավ նաեւ ԱԺ-ում Փաշինյանի՝ պատգամավորների հետ կոպիտ խոսելուն, որը ընդդիմադիրների կողմից որակվել էր որպես քաղաքական ինստիտուտների ոտնահարում:

«Ինչպե՞ս է ստացվում, որ երկրի առաջին դեմքին՝ ձեր երկու խմբակցություններին միասին վերցրած երկու անգամ շատ ձայն ստացած վարչապետին ամենօրյա ռեժիմով այստեղից վիրավորելը քաղաքական ինստիտուտների ոտնահարում չէ, պետության ոտնահարում չէ, բայց մի քիչ բարձր տոնով պատգամավորների հետ խոսելը պետության ոտնահարում է: Առաջարկում եմ այսպես պայմանավորվել՝ կամ որոշում ենք ընդունում պաշտոնապես, որ այլեւս որեւէ մեկը ոչ այս, ոչ այն կողմից ոչ մեկի չի վիրավորում, կամ էլ ինչպիսի բարեւ, այդպիսի պատասխան: Դա պետք է ընդունենք երկու կողմերս էլ: Էնպես չլինի, որ ձեզ կարելի է ինչ տոնայնությամբ, ինչ բառապաշարով խոսեք, դա նորմալ լինի, բայց այս թեւից խոսելը չի կարելի»,-ասաց Լուսինե Բադալյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031