Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյանը Դոհայում մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացմանը

Մարտ 11,2022 12:39

Մարտի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որտեղ Հայաստանը ներկայացված է առանձին տաղավարով։


Վահան Քերոբյանը շրջել է Հայաստանի տաղավարով, ծանոթացել այնտեղ ցուցադրվող հայկական արտադրանքին։

AgriteQ 2022 ցուցահանդեսային տարածքով շրջելուց հետո, Հայաստանի  էկոնոմիկայի նախարարը և Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարարը առանձնազրույց են ունեցել, որի ժամանակ կողմերն անդրադարձել են պարենային անվտանգության հարցերի կարևորությանը և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների հնարավորություններին։

Նախարար Քերոբյանը կատարական կողմին հրավիրել է Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, և հստակեցնելու համագործակցության ուղղությունները։

Կատարական կողմը հետաքրքրվածություն է հայտնել Հայաստանից ոչխարի մսի ներկրման հնարավորության վերաբերյալ։ Ներդրումների համար որպես հետաքրքիր ուղղություն նախարար Քերոբյանն առանձնացրել է Հայաստանում ջերմատների և ինտենսիվ այգիների հիմնումը՝ նշելով, որ դրանք Հայաստանի Հանրապետությունում արագ զարգացող ուղղություններ են։

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031