Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Տավուշի մարզում 18-ամյա վարորդը ГАЗ 53-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել եղբոր 4-ամյա որդուն. shamshyan.com

Ապրիլ 01,2022 23:55

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 18;00-ի սահմաններում Պառավաքար բնակավայրում նույն բնակավայրի բնակիչ, 18-ամյա Թաթուլ Չ.-ն իր վարած  ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենայով  իրենց տան բակից  առաջ ընթանալիս, անզգուշաբար վրաերթի է ենթարկել նույն բնակավայրի բնակիչ, 4-ամյա Արտյոմ Չ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Բերդ» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների ներկայությամբ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի եղբոր որդին էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930