Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջերս մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ աղաման չտեղադրելու պատճառով»․ Գյումրու ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրեն

Ապրիլ 04,2022 21:07

Հանրային սննդի օբյեկտներում  աղամանների տեղադրման արգելքի նախագիծը երբեմն զավեշտալի իրավիճակների մեջ է գցում սեփականատերերին։

Գյումրու  կենտրոնում գործող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանը  պատմեց հետևյալը․ «Վերջերս մի զավեշտ տեղի ունեցավ, ռեստորանում խաշ ենք տալիս, խաշի հետ աղն անպակաս է լինում, երբ խաշը տեղավորեցինք հյուրերի դիմաց ու աղը չտվեցինք, մարդիկ էդ զավեշտից զարմացան, թե եղբայր, աղը խաշի հետ անպակաս է, գոնե այս պարագայում նման բաներ մի արեք։

Բայց թե ինչ արած, օրենքը սահմանափակում է, ասինք՝ ձեր խնդրանքով աղը կտանք, աբսուրդի հասնող որոշումները մեր երկրում շատ են։

Ինքս կարծում եմ, որ աղի օգտագործումը վնասում է մարդկանց առողջությանը, գիտեմ, որ ճնշման հետ կապված, սիրտանոթային հիվանդությունների հետ կապված խնդիրներ են առաջանում ու ամեն ինչ պիտի անել  չափի ու սահմանի մեջ, սակայն անհասկանալի է,  թե ինչու աղի վաճառքի սահմանափակում չկա,  օրենքը սրա վրա չի  տարածվում,  աղը հասնում է ռեստորան, նոր են մարդու առողջության մասին մտածում։

Ընդ որում, եթե մեր երկրում այնպես լիներ, որ բժշկությունն անվճար լիներ, պետությունը ինքն փող ծախսեր մարդկանց առողջության վրա, պիտի հարց տար՝ ես փող ծախսեմ  բնակիչներիս առողջության համար, իրենք  իրենց առողջության մասին չմտածե՞ն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930