Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»

Ապրիլ 06,2022 21:01

Այսօր ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը  հանդիպել է  «Արցախ-ռուսական կազակական   միություն»  ՀԿ   նախագահ  Արմեն Հարությունյանի հետ:

Ազգային ժողովի նախագահը նրան է հանձնել  Հայ-ռուսական կազակական միության որոշումը՝ Արմեն Հարությունյանին կազակական զորքերի գեներալ – մայորի և ատամանի կոչում շնորհելու մասին:

Հանդիպման ժամանակ քննարկվել է  միության գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Մեր միակ նպատակն է հասնել Արցախի անկախության ճանաչմանը»,-զրույցի ընթացքում նշել է կազակական զորքերի գեներալ-մայորը, ով արցախյան երեք պատերազմի մասնակից է:

Արթուր Թովմասյանը պատրաստակամություն  է հայտնել  ուժերի չափ ընդառաջել միությանը  հայրենանվեր բոլոր նախաձեռնություններում և միության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու  հարցերում:

Այս նպատակով Ազգային ժողովի նախագահը  մայիսի 9-ին կհանդիպի  «Արցախ-ռուսական կազակական   միություն»  ՀԿ խորհրդի անդամների հետ։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930