Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնում կայացել է աշխատանքի տոնավաճառ

Ապրիլ 08,2022 21:21

ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատու ներկայացրել է շուրջ 165 թափուր աշխատատեղ։

Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնում 800-1000 տավուշցի այսօր մասնակցել է  աշխատանքի տոնավաճառի։ Աշխատանք փնտրողները հնարավորություն ունեցան անմիջական կապ հաստատել գործատուների հետ։ Փորձելով գտնել իրենց որակավորմանը համապատասխան աշխատանք՝ նրանք ընդգրկվեցին նաև տարբեր գործատուների կադրերի ռեզերվում։ Աշխատանքի տոնավաճառին ներկա էին ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը,ՄՍԾ պետի տեղակալ Թամարա Թորոսյանը։ ՄՍԾ Իջևանի տարածքային կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մխիթարյանը Aravot.am-ի հետ զրույցում  նշեց, որ տարբեր ոլորտներ ներկայացնող 34 գործատու ներկայացրել է շուրջ 165 թափուր աշխատատեղ։

Մխիթարյանը հավելեց, որ գործատուների հիմնական մասը հյուրատնային ոլորտի աշխատատեղեր են առաջարկում։ «Այս պահի դրությամբ արդեն իսկ ունենք աշխատանք փնտրողների կողմից ներկայացված 45 ռեզյումե»,- նշեց մեր զրուցակիցը։ ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը  իր խոսքում նշեց,որ սա հերթականն է իրականացվող մի շարք այն ծրագրերից, որոնք միտված են նվազեցնելու գործազրկության մակարդակը և քաղաքացիներին օգնելու ձեռք բերել նոր մասնագիտություն ու աշխատանք։

Հիշեցնենք, որ Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ հետ համագործակցության շրջանակում։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930