Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆակուլտետը մշտապես զգացել է ԵՊՀ-ի գործուն աջակցությունը՝ առանց որի անհնար կլինեին ֆակուլտետի առաջընթացն ու ձեռքբերումները. Յուրի Հակոբյան

Ապրիլ 14,2022 21:21

ԵՊՀ ԻԿՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՆԻՍՏ ԵՊՀ-ՈՒՄ

Նիստին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և Հայ-ռուսական համալսարանի ներկայացուցիչներ, ուսանողներ, ֆակուլտետի շրջանավարտներ և այլ հյուրեր:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ բացման հանդիսավոր խոսքով և կարևորեց ֆակուլտետի ու ոլորտի դերը. «Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը համալսարանի գլխավոր շարժիչ ուժերից մեկն է: ԵՊՀ-ն մեր երկրի ու պետության համար բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում հիմնական կադրերի պատրաստման դարբնոցներից է: Ֆակուլտետում սովորում են տաղանդաշատ ուսանողներ, և դրա տեսանելի արդյունքին երեկ գործնականում ականատես եղանք. միջազգային նշանավոր օլիմպիադայում համալսարանական թիմը հավաքեց բարձր միավորներ և անցավ երափակիչ փուլ: ՀՀ ԿԳՄՍ նախարարը, լինելով Հայաստանի տարածաշրջանային տնօրեն, հսկայական դեր է ունեցել այս գործընթացի հաջողության համար»:

ԻԿՄ-ի երկարամյա դեկան, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանը, շարունակելով ռեկտոր Հ. Հովհաննիսյանի խոսքը, ասաց, որ ուսանողները ֆակուլտետի կեսդարյա հոբելյանին հրաշալի նվեր արեցին՝ փայլուն ելույթ ունենալով և միջազգային մրցույթում եզրափկիչ փուլ անցնելով. «Մինչև հիմա խոսում էի որպես դեկան, իսկ այժմ՝ որպես նախարար»:

Այնուհետև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծ ավանդի համար և ԻԿՄ ֆակուլտետի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ դեկան, ֆիզմաթ. գիտ. դոկտ., պրոֆեսոր Յուրի Հակոբյանը պարգևատրվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով:

Դեկանը ներկայացրեց ֆակուլտետի 50-ամյա անցած ուղին՝ 1957 թվականից սկսած: Ներկայացրեց ֆակուլտետի դեկաններին, փոխդեկաններին, դասախոսներին. «Ֆակուլտետը մշտապես զգացել է ԵՊՀ-ի գործուն աջակցությունը՝ առանց որի անհնար կլինեին ֆակուլտետի առաջընթացն ու ձեռքբերումները: Շնորհակալ ենք ռեկտորատին՝ ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննիսյանի: Հույս ունենք՝ համագործակցությունը շարունակական կլինի»:

ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին հանձնեց 4 ոսկե, 3 արծաթե մեդալներ և 20 պատվոգիր:

ՀՌՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանն ասաց, որ համալսարաններն իրենց գիտակրթական պոտենցիալով հսկայական ուժ են, և միասին գործելու պարագայում այդ ուժը կկրկնապատկի. «Մեր համալսարանի գիտխորհուրդն այսօր որոշում է կայացրել համալսարանի շքանշանը նվիրելու պարոն Հակոբյանին՝ ի նշանավորումն ոչ միայն համագործակցության, այլ նաև Մայր բուհի նկատմամբ ակնածանքի: Մաղթում եմ բարձր նվաճումներ, որոնք, վստահ եմ, առջևում են»:

Հանդիպման ավարտին ներկաները հանդես եկան շնորհավորական ելույթներով:

 

ԵՊՀ մամուլի խոսնակ, Հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930