Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բիլյանին խոշտանգում են. Աննա Ծառուկյան

Ապրիլ 15,2022 21:55

«Սասնա Ծռերի» նախկին անդամ, ՊՊԾ գնդի գործով՝ սպանության համար 25 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է: Այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, Արմեն Բիլյանի շահերի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանը: Պաշտպանն ահազանգում է՝ Արմեն Բիլյանին խոշտանգում են:

Արդեն 19 օր հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանն այդ կերպ է իր բողոքն արտահայտում՝ իրեն մեղսագրվող արարքի դեմ:

19-օրյա հացադուլի արդյունքում, ինչպես պաշտպանին փոխանցել են Բիլյանի հարազատները, վերջինս 14 կիլոգրամ քաշ է կորցրել, նաեւ լեղապարկի սուր ցավեր է ունենում: Պաշտպանը տարակուսած է, որ Արմեն Բիլյանին դեռ դատապարտյալների հիվանդանոց չեն տեղափոխել: Ավելին, ՔԿՀ-ում նրան այցելել է ոչ թե բժիշկը, այլ բուժքույրերը:

Արմեն Բիլյանի պաշտպանը եւ հարազատները դիմել են նաեւ ՄԻՊ գրասենյակ: Գործը  դարձյալ տեղից չի շարժվել: ՄԻՊ գրասենյակից փոխանցել են, որ թղթաբանական հարցեր կան, որոնք հնարավոր կլինի կարգավորել միայն երկուշաբթի օրը: Խնդիրը կապված է դատապարտյալների հիվանդանոցի բժիշկներից մեկի հետ, ով իրավասու է զբաղվել այդ հարցերով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930