Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով». Քրիստինե Գրիգորյանը՝ Ազատության հրապարակում հացադուլ անող 44-օրյա պատերազմի մասնակիցներին

Ապրիլ 19,2022 17:42

«Հենց կիրակի երեկոյան, երբ եղել է հավաքի հետ կապված խնդիր, երբ եղել է 5 հոգու բերման ենթարկելու դեպք, իմ հանձնարարությամբ ՄԻՊ-ի ներկայացուցիչները, հենց այդ օրը երեկոյան կապ են հաստատել ոստիկանության հետ: Հաջորդ օրն առավոտյան գրությամբ ոստիկանությունից լրացուցիչ պարզաբանումներ ենք պահանջել, այն պայմաններում, երբ ՄԻՊ-ին որեւէ բողոք չէր ներկայացվել»,- այսօր ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովում հայտարարեց ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա հավաստիացրեց, որ ՄԻՊ գրասենյակը հետեւում է գործընթացներին, այն կարծիքին են, որ բոլոր պայմանները պիտի ստեղծվեն, որպեսզի ապահովվեն հավաքի մասնակիցների իրավունքների իրացումը:

Այսօր, իր հանձնարարությամբ, պաշտպանի ներկայացուցիչները այցելելու են հացադուլ հայտարարած, պատերազմի մասնակից երկու տղաներին: «Ուզում եմ իրենց առողջական վիճակի հետ կապված խնդիրներին ծանոթանալ, եւ ըստ անհրաժեշտության մեր կոնտակտները փոխանակել, որովհետեւ, ինչպես գիտեք, Պաշտպանի հաստատությունը 24/7 ռեժիմով աշխատում է եւ այս տղաներն են, որ առաջին բենեֆիցիարը պետք է լինեն այդ աշխատանքի եւ ծառայությունների:

Ուզում եմ օգտվել առիթից կոչ անելու՝ դադարեցնել հացադուլը, որովհետեւ կարծում եմ՝ հայրենիքի պաշտպանությանն իրենց պատվախնդիր մասնակցությամբ պայմանավորված, մենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները չպետք է լուծենք հացադուլով, պետք է լուծենք համատեղ կառուցողական աշխատանքով»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը:

Հիշեցնենք, կիրակի օրվանից խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչները Ազատության հրապարակում նստացույց են անում: Վրաններ տեղադրելիս բախում եղավ ոստիկանների հետ: Ավելի ուշ՝ 44-օրյա պատերազմի մասնակից երկու տղաներ բողոքին միացան հացադուլով:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930