Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհոյել է, նա էլ՝ ապտակել»․ միջադեպի ժամանակ ոստիկանները քաշքշելով տարան 2 տղամարդու

Ապրիլ 20,2022 22:11

Ազատության հրապարակում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի եւ Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունների ժամանակ միջադեպ տեղի ունեցավ։ Մի տարեց տղամարդ, մոտենալով հացադուլ հայտարարած պատերազմի մասնակից տղաներին՝ սկսեց հայհոյանքներ տեղալ, եւ նրան փորձեց սաստել մեկ այլ տղամարդ։ Երկուսի միջեւ «ձեռնամարտ» տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները, լսելով ներկաների բղավոցները, մոտ վազեցին։ Քաղաքացիները վրդովվեցին այն փաստից, որ ոստիկանները տարեց տղամարդուն բերման ենթարկելուն զուգահեռ քաշքշելով տարան նաեւ մյուս՝ Արթուր անունով տղամարդուն․ քաղաքացիները պնդեցին, որ տարեց տղամարդը հարբած էր, ինչո՞ւ են Արթուրին նույնպես տանում։ Ոստիկանները, սակայն, անդրդվելի էին։ Անգամ միջադեպը նկարահանող լրագրողների վրա էին բղավում, որ հեռու գնան  ծառայողական մեքենաներից։

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930