Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթի ենթարկված ու մահացած հղի կինը հայտնի բժիշկների դուստրն էր

Ապրիլ 27,2022 16:15

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում մահվան ելքով վրաերթի ենթարկված 29 ամյա հղի Սոնա Մնացականյանի ծնողները հայտնի բժիշկներ են: Հայրը՝ տրավմատոլոգ, մայրը՝ մանկաբույժ: Հայրը՝ Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանն է, մայրը՝ մանկաբույժ Արմինե Մակինյանը:

«Հիմա սգի մեջ եմ, չեմ ցանկանում խոսել, բայց չեմ ցանկանում, որ այս դեպքը քաղաքականացվի, կաշխատեմ այնպես անել, որ չքաղաքականացվի. այդ ամենը թող մնա հետագային»,- Aravot.am-ին ասաց մահացած կնոջ հայրը՝ Մնացական Մնացականյանը:

Նա ասաց նաեւ, որ կպարզի դեպքի հանգամանքներն ավելի ուշ, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել:

Նա նաեւ հայտնեց, որ դստերը վրաերթի ենթարկած մայորի հարազատներն արդեն այցելել են իրենց ու ցավակցել, հայտնել իրենց ափսոսանքը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930