Լրահոս
Օրվա լրահոսը

Զեմֆիրա Միրզոեւա. «Ազգային փոքրամասնություններին նույնպես մտահոգում է իրավիճակը, քանի որ Հայաստանը նաեւ նրանց հայրենիքն է»

Մայիս 02,2022 08:42

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որը ասորական համայնքից է, Aravot.am-ին ասաց. «Այս պայքարը սկսվել է հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն Արցախի եւ Հայաստանի անկախ մնալու, հանուն մեր արժանապատիվ ապագայի: Ու այսօր տեսնում ենք, որ հաջողվում է, քանի որ մարդիկ մոտենում էին մեզ, ողջունում ու զրուցում, Հայաստանի բոլոր մարզերում մասնակցում էին տարբեր ակցիաների, իսկ գիշերակացի ժամանակ քաղաքացիների բովանդակալից քննարկումներ էին ծավալվում:

Ես ներկայացնում եմ Հայաստանում ասորական համայնքը: Ազգային փոքրամասնությունները եւս Հայաստանի եւ Արցախի  լիիրավ քաղաքացի են եւ նրանց եւս մտահոգում է երկրի վիճակը, որը նաեւ մեր հայրենիքն է: Քիչ չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք մտահոգված են ստեղծված իրավիճակով եւ միացել են այս պայքարին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031