Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հորինվածք է․ «Երկիր մեդիայի» տնօրենը՝ ոստիկանին լրագրողի սպառնալու մասին

Մայիս 03,2022 23:50

«Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին»,– սոցիալական իր հարթակներում գրել էր «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական լրատվամիջոցներից մեկն այսօր մանրամասնել էր․ «Երեկ մի միջադեպ էլ տեղի է ունեցել ոստիկանների և դաշնակցության խոսափող հանդիսացող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրողուհու միջև, երբ վերջինս ոստիկանին ասում  է․ «Մյուս անգամ իմ առջև կանգնեցիր՝ կսատկացնեմ»։

«Առավոտը» փորձեց ճշտել, թե եղե՞լ է նման միջադեպ։  «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանն ի պատասխան ասաց․ «Ապուշ հորինվածքներ չեմ մեկնաբանում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031