Հարցազրույց ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հետ
– Ամիսներ առաջ ավելի անկաշկանդ էիք Ձեր գնահատականներում, իշխանություններին քննադատում էիք, հիմա կարծես ինչ–որ բան է փոխվել։
– Ոչ, կյանքում չի կարա իմ մոտ որեւէ բան փոխվի, եւ ոչ մեկը չի կարող իմ մոտ որեւէ բան փոխել, կարող եք հարցնել նախկին բոլոր ղեկավարներից։ Ես նախկինում արտահայտվել եմ բանակի անվտանգության հարցերով, էլի մնում եմ իմ կարծիքին։
– Հընթացս էլ նախկինում մեղադրում էիք Փաշինյանին ու իր թիմին։
Կարդացեք նաև
– Կարո՞ղ եք մի բան ասել, որը չի վերաբերել զինվորական գործին, անվտանգային խնդիրներին։
– Բայց ընդդիմությունն էլ, չէ՞, անվտանգային խնդիրներին վերաբերող հայտարարություններից հետո դուրս եկավ փողոց, չե՞ք լսել, որ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, թե կա պարտադրանք՝ իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը։ Այս արտահայտության տակ Դուք անձամբ ի՞նչ եք հասկացել։
– Ես դա հասկացել եմ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթում, նշաձողը չի իջեցվում, նշաձողը հավասարեցված է պոլին, հատակին։ Սրա մասին բազմաթիվ անգամ հայտարարել եմ, եթե մարդիկ, քաղաքական գործիչները եւ այսօրվա ակտիվ հասարակությունը չեն հասկացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե ինչ է ստորագրված, անիմաստ է, որ մարդիկ քաղաքականությամբ զբաղվեն։ Այդ փաստաթղթում արդեն գրված է՝ Ղարաբաղի կարգավիճակի նշաձողն իջեցված է, թե պոլին է հավասարեցված։
– Ուզում եք ասել՝ սկսված պայքարն անիմա՞ստ է։
– Ես ո՞նց կարամ նման գնահատական տամ, բոլոր դեպքերում՝ մարդիկ եթե ինչ-որ բան մտածել են, ինչ-որ բան, ուրեմն հաշվարկել են, որ կարող են անել, ես միայն ողջունում եմ։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































