Լրահոս
Օրվա լրահոսը

Տներ Արցախից տեղահանված ընտանիքներին

Մայիս 05,2022 12:24 Share

Նախորդ տարվա նոյեմբեր ամսից Հայաստանում մեկնարկել է «Կառուցենք տներ, ո՛չ պատերազմին» (Make Home Not War) անվամբ բարեգործական ծրագիրը, որի նպատակն է օժանդակել Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած և մշտական բնակության վայրից զրկված անձանց։

Այն ֆինանսավորվում է Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության «Polish Aid» զարգացման և մարդասիրական օգնության ծրագրի շրջանակում և իրականացվում է լեհական «Klaster Innowacji Społecznych» ՀԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից։

Ծրագրի ղեկավար Դավիթ Մոսոյանը տեղեկացրեց, որ աջակցություն են ստանում արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված այն ընտանիքները, ովքեր պատերազմում ունեցել են զոհեր կամ տուժած՝ վիրավոր ընտանիքի անդամներ և բնակություն են հաստատել Արարատի ու Կոտայքի մարզերում:

Իսկ Սյունիքի մարզի պարագայում շահառու կարող են դառնալ ամենախոցելի բազմանդամ այն ընտանիքները, որոնք սահմանամերձ գյուղերից են և ունեն բնակարանաշինության խնդիր։

Ծրագրի ղեկավարն ասաց, որ ըստ լեհական կառավարության պահանջների, վերականգնվող տները պետք է պատկանեն շահառու ընտանիքներին կամ տրված լինեն նրանց երկարաժամկետ բնակության համար, քանի որ նվիրատվություն շինանյութի արժեքը մեծ է:

Շուրջ 1 000 000 զլոտի (լեհական դրամն է) բյուջե ունեցող ծրագրի շրջանակներում կենցաղային պայմանները բարելավելու նպատակով 30 ընտանիքի կտրամադրվի առավելագույնը 6000 եվրոյին համարժեք շինանյութ, շինարարական գործիքներ և մասնագիտական աջակցություն՝ կախված ընտանիքի բնակարանի վիճակից և պայմաններից:

Դավիթ Մոսոյանը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը ներկայացնելուց հաշվի է առնվել այն փաստը, որ մեզ մոտ մարդասիրական ծրագրերի մեծ մասն ունեն ավելի լայն ընդգրկվածություն, բայց օժանդակության փոքր չափ: Այս դեպքում ցանկացել են ապահովել մնայուն արդյունք, ինչի համար ընտրվել են քիչ քանակով շահառուներ, ուղղելով նվիրատվությունը՝ հրատապ ավելի կայուն և երկարաժամկետ նպատակների: Հենց այս պատճառով էլ, ըստ նրա, ընտրված չափորոշիչները նեղ են և խիստ:

Այժմ ավարտվել է ծրագրի 25 շահառու ընտանիքների վերջնական ընտրությունը, նրանից 19-ը Արարատի և 6-ը Կոտայքի մարզերից են։ Այս պահին ընթանում է շինանյութերի մատակարարման ու ակտիվ շինարարական աշխատանքների փուլը։

Ծրագրի ավարտ նախանշվում է 2022թ-ի վերջը:

Շինարարական աշխատանքներին զուգահեռ ընթանում են նոր 5 ընտանիքների ընտրությունը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից: Ընտրությունը կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031