Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ ավարտվեց Գյումրիում Արցախի գողացված դրոշի պատմությունը

Մայիս 05,2022 17:35

Գյումրիում Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ՝ ապրիլի 23-ին, գողացել էին Արցախի դրոշը։

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանն Aravot.am-ին տեղեկացրել էր, որ իրենք դրոշն Անդրանիկի արձանի կողքին տեղադրել էին 6 մետրանոց ձողով, հետևաբար և սա գողություն է, այն հնարավոր էր հանել միայն նույն չափի ձողով։

Դաշնակցականներն, այն որակելով որպես ազգադավություն, դիմել էին ոստիկանություն՝ հանցագործին բացահայտելու պահանջով։ Նրանք միաժամանակ նույն տեղում տեղադրել էին Արցախի նոր դրոշ։

Արտուշ Իսկանդարյանն ապրիլի 23-ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Կումայրի բաժին՝ նշելով, որ «ապրիլի 22-ի ժ.20.00-ից մինչև ապրիլի 23-ի ժ.09.00-ն ընկած ժամանակահատվածում, Հաղթանակի պողոտայում գտնվող Անդրանիկի արձանի մոտից գողացել են Արցախի Հանրապետության դրոշը՝ պատճառելով 5.000 դրամի վնաս»:

Ոստիկանությունում նախապատրաստվում էին նյութեր։

ՀՅԴ Շիրակի մարզային կոմիտեի անդամ Գևորգ Ալեքյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեզ որևէ տեղեկություն չեն տրամադրել՝ արդյոք հանցագործին բացահայտե՞լ են, թե ոչ։ Իսկ նյութական վնասի չափը մեզ համար էական չէ, դրոշը 5 հազար դրամ է, բայց մեզ համար անգին է, որովհետև Արցախի Հանրապետության դրոշն է։ Մեզ վնասի հատուցում պետք չէ, մեզ մեր դրոշն է պետք, մեզ պետք է, որ պատժվի դրոշ գողացողը ու նույն դրոշը բարեհաճի վերադարձնել»։

Դիմեցինք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանին՝ խնդրելով տեղեկացնել, թե բացահայտե՞լ են գողությունը։

Նա տեղեկացրեց, որ հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031