Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող ականջներին օղ անեն Նիկոլի դասընկեր ոստիկանապետը եւ Նիկոլը». Գեղամ Մանուկյան

Մայիս 06,2022 16:57

Ժամը 12-ից սկսած Երեւանի տարբեր հատվածներում տեղի ունեցան Դիմադրության շարժման երթերը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այնուհետեւ ցուցարարները շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ:

«Արդեն 4 ժամ է՝ անցնում ենք Երեւանի փողոցներով: Որտեղ ցանկացանք՝ փողոցը փակեցինք: Որտեղ ցանկացանք՝ նստեցինք: Որտեղ ցանկացանք՝ մեր որոշումը պարտադրեցինք: Այսօր որեւէ մեկը չընկրկեց բռնությունից: Ուրեմն՝ թող ականջներին օղ անեն կարմիր բերետավորները, ոստիկանները, նրանց շեֆերը եւ վերջապես Նիկոլի դասընկեր ոստիկանապետը եւ Նիկոլը, որոշողը մենք ենք, անում ենք այնպես, ինչպես ինքներս ենք ուզում: Այնպես որ երկրում տերը այլեւս Նիկոլը չէ, մենք ենք տերը մեր երկրի…»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Protesters of the ‘Resistance’ movement hold a protest action in four different directions of Yerevan demanding the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Երթի մասնակիցները միացան Ֆրանսիայի հրապարակում հավաքվածներին: Իշխան Սաղաթելյանը հարթակից հայտարարեց, որ երեկոյան ժամը 19-ին կայանալիք հանրահավաքում կհրապարակվի հաջորդ օրվա օրակարգը: «Երեք ժամ հանգստանանք, ուժերը վերականգնենք ու շարունակենք մեր պայքարը»,-ասաց նա:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031