Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի հանրահավաքը կրկին սակավաթիվ էր․ կոչ արվեց ինքնակազմակերպել (ֆոտոշարք)

Մայիս 06,2022 23:59

«Դիմադրություն» շարժումն արդեն երկրորդ օրն է՝ Կապանում փորձում է հանրահավաք կազմակերպել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Մայիսի 5-ին  կոչ էին  արել հավաքվել  Գարեգին Նժդեհի հուշահամալիրի տարածքում։ Հավաքը սակավաթիվ էր, ու որոշվեց իրազեկման ավտոերթ անել։

Մայիսի 6-ին հանրահավաքը նախատեսված էր անցկացնել  Կապանի մշակույթի կենտրոնի մերձակա հրապարակում։ Սակայն այսօր էլ հրապարակում միայն կազմակերպիչներն էին՝ ՀՅԴ Կապանի անդամները։ Նրանք մի քանի անգամ հրապարակի տարածքում գտնվող քաղաքացիներին հրավիրեցին հանրահավաքի։ Հետո էլ որոշեցին՝ առաջիկա երկու օրերին  ակտիվ իրազեկում իրականացնել, որից հետո՝ մայիսի 9-ին նախատեսվում է մեծ հանրահավաք։

«Չնայած քիչ ենք, բայց մենք չենք հանձնվելու, մենք շարունակելու ենք մեր սկսած գործը։ Քանի որ Երեւանում հայտարարվել է երկօրյա դադար, մենք որոշել ենք վաղը եւ մյուս օրը  մարդկանց իրազեկել։ Խնդրում ենք ձեր աշխատանքային ընկերներին, բարեկամներին՝ իրազեկել շարժման մասին։ Սա՛ շարժում է մեր հայրենիքի համար, սա՛ շարժում է Արցախի համար, սա՛ շարժում է Սյունիքի համար»,-հայտարարեցին ՀՅԴ ներկայացուցիչները։ Նրանք նաեւ կոչ արեցին ինքնակազմակերպվել, քանի որ իրենց ձեւակերպմամբ՝  «մեր գործը Աստծով է, մեր գործը հաջողելու է»։

Մանրամասն՝ տեսանյութում

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031