Լրահոս
Օրվա լրահոսը

Սիսիանի համայնքապետարանի պաշտոնյաները չկալանավորվեցին

Մայիս 07,2022 22:12

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց կալանավորել Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության եւ տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանին, կազմակերպչական բաժնի պետ Հայկուհի Բլբուլյանին ու նույն բաժնի պետի տեղակալ Օսաննա Մարկոսյանին։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 6-ին,  Ազգային անվտանգության  ծառայության աշխատակիցները մտել էին Սիսիանի համայնքապետարան եւ բերման ենթարկել 3 պաշտոնյաների։ Ըստ մեր տեղեկությունների՝ պաշտոնյաները մեղադրվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող մի գործի շրջանակներում, որը կապված է համայնքի տարածքում հայտարարված մրցույթների հետ։

Aravot.am-ը թեմային մանրամասն կանդրադառնա առաջիկայում։

Լուսանկարները՝ Սիսիանի համայնքապետարանի պաշտոնական կայքից

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031