Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Լեւոն Քոչարյան. «Հպարտ եմ Շուշիով, որն ազատագրելու մեջ մեծ ծառայություն ունի հայրս, սակայն մեր հաղթանակը, հաղթողի հոգեբանությունը մեզնից գողացվել է»

Մայիս 09,2022 23:50

Այսօր Շուշիի ազատագրման օրն է: Aravot.am-ի հետ զրույցում Դիմադրության շարժման քայլերթի ժամանակ Լեւոն Քոչարյանն ասաց. «Շուշիի ազատագրման օրը իմ, ինչպես նաեւ Ստեփանակերտում ապրած իմ հասակակիցների կյանքում, որոնք պատսպարված էին նկուղներում, առանց չափազանցության ամենաերջանիկ օրն էր, որովհետեւ դադարեց Ստեփանակերտի ռմբահարումը: Ես առավել հպարտ եմ Շուշիի ազատագրումով, առավել եւս, որ մեր լուսավոր քաղաքը ազատագրելու մեջ շատ մեծ ավանդ ունի հայրս:

Սակայն այսօր ես մեծ ցավ եմ ապրում: Կյանքում մի մեծ դատարկություն կա, որովհետեւ մեր հայկական Շուշին, մեր հաղթանակը, հաղթողի մեր հոգեբանությունը մեզնից գողացվել է: Մեծ ցավ եմ ապրում, բայց միաժամանակ հասկանում եմ, որ չպետք է ընկճվել: Պետք է փորձել նոր հաղթանակներ կերտել, որը հնարավոր կլինի միայն  մեր համախմբումով եւ ուժեղանալով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031