Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ, որ Հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի տրվում կեղծ քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին, լսում է վարչապետի  և մեր կառավարության անդամների խոսքը մինչև վերջ». Ռուստամ Բաքոյան

Մայիս 12,2022 22:11

ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ուզում եմ մի բան հստակեցնել ՀՀ քաղաքացիների համար.

Մենք դեմ չենք, որ մեր ժողովրդից դուրս են եկել փողոց ու իրենց կամքն են արտահայտում Արցախի մասով, այն է, որ դեմ են  Արցախը լինի Ադրբեջանի կազմում, որը ինքնահռչակ ընդդիմադիրների կեղծ օրակարգն է։

Դեմ ենք, որ դրա տակ, նրանք առաջ են տանում լրիվ այլ քաղաքական  պահանջ, այն է վարչապետի հրաժարականը։

Վստահ եմ, որ Արցախը Ադրբեջանի կազմում որևէ հայ տեսնել չի ցանկանում, Ինչը արդարացի է և բնական հայ ազգի համար և ինքնաբուխ  պահանջ է նախ որովհետև Արցախը պատմական հայրենիք է և երկրորդ՝ հայ ժողովուրդը այսօր էլ ականատես է լինում Ադրբեջանի նախագահի կողմից բացահայտ խրախուսվող  ատելության ու ագրեսիայի դրսևորումների կոնկրետ հայ ազգի նկատմամբ, որի վառ օրինակն էր Բաքվում «Ռազմական Ավարի Պուրակը» , որտեղ հայերը տեսան անգերազանցելի ատելության չափը, որը ներարկվում է ադրբեջանցիների մեջ հայերի նկատմամբ։

Թեպետ միջազգային քննադատության և պահանջի հետևանքով այդտեղից հանվեցին հայ զինվորների տեսքով մանեկենները, այնուամենայնիվ հայերը տեսան ու զգացին հայատյացության ու ցեղասպան քաղաքականության դրսևորումները, որը Ադրբեջանի ներկայիս կառավարության կողմից ուղիղ  ներարկվում է իր ժողովրդին։

Հետևաբար սա նաև ազգային անվտանգության և մարդու իրավունքի խնդիր է։

Սակայն ուզում եմ շեշտել, որ ՀՀ կառավարության և իշխանության  քաղաքական օրակարգում չկա հայերի բնական և ինքնաբուխ պահանջին հակասող որևէ գործընթաց։

Եվ ուզում եմ անպայման մեր ժողովրդի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ երբ ներսից,  օրինակ սկսվեցին շահարկումները, թե  Տիգրանաշենը կամ Տավուշի գյուղերը Ադրբեջանը պահանջում է, իբրև թե մենք էլ հանձնողն էինք և սկսում են իբրև թե դրան դեմ քարոզարշավ անել,  դրանից հետո նոր  Ադրբեջանի քաղական օրակարգում անմիջապես հայտնվեց  նման պահանջ։

Ես չեմ ուզում հավատալ, որ մեր ներսում, իրենց ընդդիմություն համարող, քաղաքական ուժի ներկայացուցիչները  ուղիղ կապ ունեն Իլհամ Ալիևի հետ, կամ պատրաստ են սպասարկել նրա շահերը, միայն թե մեր համար խնդիրներ ստեղծեն։

Եվ շատ ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդկանց բնական, ինքնաբուխ պահանջը օգտագործում լրիվ այլ նպատակների համար, որովհետև ես վստահ եմ, որ մարդիկ, ովքեր ուղղակի միացել են Արցախի խնդիրը, պատերազմում զոհերի խնդիրը,  շահարկելու պատճառով, նրանք չէին ցանկանա սպասարկել կոնկրետ Ադրբեջանի քաղաքական շահերը։

Հետևաբար,

Ուրախ եմ, որ Հայ ժողովրդի, ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի տրվում կեղծ քարոզչամեքենայի մանիպուլյացիաներին, լսում է վարչապետի  և մեր կառավարության անդամների խոսքը մինչև վերջ և սեփական վերլուծությունն է անում։

Դրա համար էլ այսօր հրապարակում ավելի շատ ներկուսակցական, անձնական շահերի սպասարկման օրակարգ է։

Խնդրում և պահանջում եմ յուրաքանչյուրից որևէ խոսք ասելուց առաջ մտածեք ՀՀ պետական շահի մասին, Ձեր ներսով անցկացրեք, եթե դա չի սպասարկում ՀՀ պետական շահը արդյո՞ք ուզում եք դա խթանել, լեգիտիմացնել,  եթե այո, ապա էլի որևէ մեկս իրավունք չունենք սահմանափակելու ձեր ազատ արտահայտվելու իրավունքը, սակայն գոնե ձեզ համար պարզ կլինի, թե դուք ո՞ր պետության շահերն եք սպասարկում։

Հարգանքով՝ ձեր Ռուստամ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031