Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

«Բացի քֆուրից ու բուտերբրոդներից լիքը բան է կատարվել Նիդերլանդներում, միամիտ եվրոպացիների ականջին գիտե՞ք ինչ է բզբզացել». Աշոտյան

Մայիս 13,2022 19:22 Share

«Մենք այնպիսի հարված ենք տվել Նիկոլի իշխանությանը, որ զարթնել է ոչ միայն լաոն, այլ նաեւ Գագոն, Վալոդը, Մարիամը»,- կառավարության շենքի մոտ այսօր «Դիմադրության» շարժման կազմակերպած շրջափակման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա պատմեց, որ իրենք, երբ ասում են՝ «ոստիկանը Նիկոլ չի», տղերքից մեկը իրեն ֆեյսբուքում գրել է, թե ամոթ չի՞, մեզ նրա հետ ես համեմատում, ուստի Աշոտյանը մրցույթ հայտարարեց՝ նոր կոչեր գրել ոստիկանություն-ժողովուրդ հաջողության բանաձեւի մասին:  Շարմազանովը կողքից հուշեց իր տարբերակը՝ «ոստիկանը մերն է, պոլիցայը՝ Նիկոլինը»:

Աշոտյանը հավաքի մասնակիցներին պատմեց Փաշինյանի՝ Նիդերլանդներ կատարած այցից. «Բացի քֆուրից ու բուտերբրոդներից լիքը բան է կատարվել այնտեղ: Միամիտ եվրոպացիների ականջին գիտե՞ք ինչ է բզբզացել, որ ձեր հետեւը, մեր հետեւը Կրեմլն է կանգնած, որ ձեզ բոլորիդ անձամբ Պուտինն է զանգել ուղարկել, որ դուք ՌԴ-ի շարժումն եք՝ ընդդեմ Արեւմուտքի: Դավաճանը էլ ո՞նց է լինում՝ մեր վրա դրսից մարդ բերելը ի՞նչ բառերով կոչեմ: Այստեղ որեւէ մեկին Պուտինը  զանգե՞լ է, իսկ Մեդվեդե՞ւը…Այս շարժումը չունի աշխարհաքաղաքական տեր, որովհետեւ այս շարժումը տեր չիման գալիս, սա հայ ժողովրդի շարժումն է: ՈՉ Բրյուսելի, ոչ Վաշինգտոնի շարժումը չի, սա Մարտունիի, Գյումրիի, Ալավերդու, Արթիկի շարժումն է, հայկական շարժում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    :):):):) և ով է խոսում, աշոտյան սի․․իր ի հնչյունների տակ ճողոպրած մեկը, ով նույն վանկարկումների տակ փախնում էր Բրյուսելի Գրանդ պլացով իսկ հայ երիտասարդները հընթացս վանկարկում էին :):) դու ուզում ես մոռանալ թե դու ով ես, բայց հասարակությունը հիշում է․․․․ նիկոլին էլ են լարելու կասկած չկա, բայց դու քոնների հետ գալու շանս չունես

Պատասխանել