Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանդանոցային ծագումը հավաստող փաստաթուղթ չունեցող մսեղիքը ոչնչացվել է

Մայիս 18,2022 11:40 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 և Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող Տիտան-93 ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում:

Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց կնիքի առկայության, ինչի պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել ու պարզել՝ արդյոք այն սպանդանոցային ծագում ունի, թե՝ ոչ, ինչպես նաև քաբաբի համար նախատեսված ֆարշ՝ 9 կգ հավի և 5 կգ տավարի առանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղթի առկայության:

Նշված խմբաքանակների իրացումը սահմանված կարգով կասեցվել է և ոչնչացվել:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել