Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի մեքենային ուղեկցող 3 «Տոյոտաներ» գնելու որոշումը չեղարկվել է. ԱԺ-ն ձեռնպահ է մնացել այդ գնումից ու 54 մլն ծախսելուց

Մայիս 27,2022 09:45

Կառավարությունը ապրիլի 7-ին որոշել էր գումար հատկացնի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի ամենագնաց երեք ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սոցցանցերում:

«ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում եւ լրացում կատարելու մասին այդ նախագծով առաջարկվում էր պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխման արդյունքում ժամանակավորապես ազատ ֆինանսական միջոցները ուղղել վերոգրյալ ավտոմեքենաների ձեռքբերմանը։ Ըստ այդմ, ինչպես նշվում էր նախագծում, 54 միլիոն դրամ էին նախատեսել հատկացնել, որպեսզի ԱԺ-ն ձեռք բերի նշված երեք ավտոմեքենաները մեկ անձից գնման ընթացակարգով։ Նախագիծը հիմնավորվում էր, թե ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող (TOYOTA LC PRADO 2.71 (2003թ. արտադրության, վազքը՝ 235334 կմ), (TOYOTA LC PRADO 4.0GA (2007թ. արտադրության, վազքը՝ 252884 կմ) եւ NISSAN X-TRAIL 2.01 (2008թ. արտադրության, վազքը՝ 271613 կմ)) մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ եւ ապահով տեղաշարժը, իսկ ԱԺ ավտոտնտեսությունում առկա տրանսպորտային միջոցները չեն կարող շահագործվել ԱԺ նախագահի ուղեկցման համար:

Aravot.am-ը ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանից հետաքրքրվեց՝ արդեն գնվե՞լ են այդ մեքենաները, որքա՞ն գումար է հատկացվել վերջնարդյունքում: Նա պատասխանեց, որ Toyota RAV 4 մոդելի այդ մեքենաների գնման գործընթացը չի իրականանալու, որոշել են ձեռնպահ մնալ նման քայլից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031