Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե արի, նայի Արամի աչքերին ու կրկնի էդ նույն տեքստը». Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Մայիս 28,2022 22:38

«Դիմադրության շարժման» նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները նաեւ երթ արեցին: Բազմամարդ երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ:

«2018թ. Արամ Մանուկյանի արձանի բացման ժամանակ կապիտուլյանտն, արձանի դիմաց կանգնելով, ասաց` էնպես պետք է ապրենք եւ աշխատենք, որ ամեն անգամ այստեղով անցնելիս շիտակ նայենք Արամի աչքերին: Այդտեղ էլ խաբեց: Հիմա ես ասում եմ՝ դե արի, նայի Արամի աչքերին ու կրկնի էդ նույն տեքստը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Երթի մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ տեսանյութերով ամփոփվեց օրը՝ Հայաստանում եւ Արցախում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031