Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ շաբաթ ԱԻՆ-ը գրանցել է 591 դեպք. տուժել է 98 մարդ

Հունիս 06,2022 14:48 Share

Մայիսի 30-ից հունիսի 5-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 591 դեպք, որից 160-ը արտակարգ, այդ թվում՝ 74 հրդեհի, 3 փլուզման, 10 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 211 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Արձանագրվել է թունավորման 10 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք:

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 32 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930