Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր՝ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու. «Ժողովուրդ»

Հունիս 08,2022 10:07

Ըստ ՀԾԿՀ-ի՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջուր 2022 թվականից վաճառվում է 200 դրամով: Սակագինը միայն սոցիալապես անապահով բաժանորդների համար չի փոխվել՝ մնալով 180 դրամ:

Իրականում, ըստ ավելի վաղ կնքված պայմանագրի, խմելու ջուրը դեռ 2018-ի դեկտեմբերին պետք է թանկանար, բայց նույն տարվա խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարում էր. «Դեկտեմբերին հիմա արդեն խմելու ջուրը ամբողջ հանրապետությունում պետք է թանկանար, բայց մենք «Վեոլիա Ջուր» ընկերության հետ ի վիճակի եղանք, կարողացանք աշխատել ու պայմանավորվեցինք, որ մինչեւ 2024-ը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու»:

Այս հայտարարությունից մոտ 2.5 տարի անց, փաստորեն, Փաշինյանի խոսքերը օդում մնացին, ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները, այս տարվանից սկսած, խմելու ջրի համար թանկ են վճարում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930