Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաշենում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին

Հունիս 12,2022 21:16

Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում կայացել է ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած Սամսոն Առաքելյանին և հանուն հայրենիքի զոհված բոլոր հերոսների հիշատակին։

Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին Բերդի համայնքապետարանից։  Հունիսի 10-ին և 11-ին կայացած հուշամրցաշարին մասնակցել են Այգեձորի, Բերդի, Նորաշենի, Չինարիի, Ներքին Կարմիրաղբյուրի, Վերին Կարմիրաղբյուրի, Տավուշի, Պառավաքարի և N զորամասի թիմերը։

Առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրել են Նորաշենի, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ համապատասխանաբար Վերին Կարմիրաղբյուրի և Ներքին Կարմիրաղբյուրի թիմերը: Գավաթը հաղթող թիմին է հանձնել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930