Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ակբա Լիզինգ. ձեռքբերումների ճանապարհով

Հունիս 18,2022 19:57

18 տարի առաջ Հայաստանում հիմնադրվեց մասնագիտացված առաջին լիզինգային ընկերությունը՝ Ակբա Լիզինգը։

Լիզինգի աշխատակազմը սկզբում միայն Ակբա բանկի աշխատակիցներն էին, հետագայում կազմը ընդլայնվեց ու ավելացավ:

Սկզբում ուշադրության կենտրոնում գյուղատնտեսական ոլորտն էր, գյուղացու հոգսերի թեթևացումը: Տրամադրվում էր գյուղատնտեսական մեծաքանակ սարքավորումներ և տեխնիկա, հետո ավելացան նոր ոլորտներ:

Լիզինգային ընկերությունը տեղայնացրեց համաշխարհային փորձը, ներկայացվեցին լուծումներ, որոնք առաջին անգամ էին Հայաստանում։

Ֆինանսական այս գործիքի շնորհիվ հաճախորդները ձեռք են բերում նոր, ավելի արդիականացված սարքավորումներ, ավելի բարձր որակի ապրանք ստանում և դառնում ավելի մրցունակ։

Այժմ Ակբա Լիզինգը աշխատում է համաշխարհային առաջատար մատակարարների հետ, զարգացնում Հայաստանի տնտեսությունը: Ընկերության գործընկերների ցանկում են միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, որոնցից  հաճախորդը կարող է ձեռք բերել ցանկալի գույք։

2014թ.-ին Ակբա Լիզինգը ստեղծեց Green Leasing ենթաբրենդը, որի միջոցով ֆինանսավորվում են կանաչ տնտեսությունները, արևային կայանները, էլեկտրական մեքենաները՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանմանն ու  պաշտպանությանը։ Ակբա Լիզինգի համար կարևոր է «կանաչ» էներգետիկ համակարգի զարգացումը:

Ընդհանուր առմամբ մինչև այժմ Ակբա Լիզինգը Հայաստանի տնտեսությունում իրականացրել է ավելի քան 128 միլիարդ 800 միլիոն դրամ ծավալով ներդրում։

Ընկերությունը հիմնադրման օրից մինչև այժմ շուկայի բացարձակ առաջատարն է:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ ֆիլմում

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930