Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը

Հունիս 21,2022 17:48

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում տեղադրված քարտեզից անհետացել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Մինչև հունիսի 19-ը Ստեփանակերտը քարտեզի վրա նշված էր, իսկ հունիսի 20-ին՝ անհետացավ:

Եվ, եթե սա տեխնիկական բնույթի վրիպակ չէ, ապա ՌԴ ՊՆ քարտեզներում Ստեփանակերտ քաղաքն այլևս չի նշվելու կամ էլ՝ նշվելու է այլ անվանմամբ, օրինակ՝ Խանքենդի:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, վրիպակ է:

Հետևենք իրադարձությունների զարգացմանը:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ Փառուխի հանձնման օրը՝ մարտի 24-ին, ՌԴ ՊՆ քարտեզի վրա գյուղն անվանափոխվեց՝ «Фарух»-ից դարձավ «Фурух», իսկ հունիսի 5-ից Փառուխն այլևս անհետացավ ՌԴ ՊՆ քարտեզից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930