Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանն «Արմավիր» ՔԿՀ այցի ընթացքում հանդիպել է դատապարտյալների և կալանավորների հետ

Հունիս 28,2022 09:34

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը տեղեկացնում է․ 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկ կատարած այցիս ընթացքում հանդիպել եմ դատապարտյալների և կալանավորների հետ։

Բարձրացված խնդիրներն ու ահազանգերը շատ էին, սակայն, ելնելով տարբեր գործերի նախաքննության գաղտնիությունից, բոլոր ահազանգերը հրապարակել չեմ կարող, նշեմ դրանցից մի քանիսը՝

1․Կալանավորի նկատմամբ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգի խախտումներ,

2․քրեական գործի ոչ անաչառ քննում

3․կալանքի հետ անհամատեղելի ծանր առողջական վիճակ

4․համապատասխան տեխնիկական հնարավորության բացակայության արդյունքում բողոք գրելու իրավունքից օգտվելու անհնարինություն

5․բնութագրի գործընթացի ոչ անաչառ իրականացում,

6․հանրային պաշտպանի ոչ բավարար գործունեություն

Գրություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին, ՔՀԿ պետին և համապատասխան իրավասու մարմիններին, որպեսզի վերոնշյալ և մնացած՝ չհրապարակված ահազանգերը ստանան պատշաճ լուծումներ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930