Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ բաց նամակ են ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ հայ պատգամավորներին:Open Letter to the Armenian Parliament (ENG)
Նամակում Բունդեսթագի պատգամավորներն իրենց մտահոգությունն են ներկայացրել՝ հայտնելով, որ մամուլի հրապարակումներից տեղեկացել են՝ ապրիլի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան կողմից մահվան ելքով վթարի ենթարկված 28-ամյա հղի կնոջ Սոնա Մնացականյանի մահվան մասին:
Նրանք հայ պատգամավորների ուշադրությունն են հրավիրել տեղի ունեցածին՝ խնդրելով ուշադիր հետևել գործին, արդարադատություն հաստատել Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի նկատմամբ:

Կարդացեք նաև
Սոնա Մնացականյանի հայրը՝ բժիշկ Մնացական Մնացականյանն Aravot.am-ին ասաց, որ առայժմ դիմել են Բունդեսթագ, բայց առաջիկայում կդիմեն նաեւ միջազգային կառույցների:

«Ինչ է անում վրաերթի ենթարկած անձը դեպքի վայրում, որ հայտնեցին, թե դեպքից երկու ժամ անց իր մեքենայով եկել է դեպքի վայր: Ինքը կարո՞ղ է քննչական խմբի անդամ էր, որ եկել էր դեպքի վայր: Ի՞նչ գործ ուներ դեպքի վայրում, հետո ասում են՝ չի խանգարում նախաքննությանը: Լսե՞լ եք նման բան, որ վրաերթի ենթարկած անձն իր մեքենայով դեպքի վայր գա ու մասնակցի քննչական գործողություններին: Նրան պետք է բերման ենթարկեին` ոչ թե ազատ իր մեքենայով գար ու քննչական գործողություններին մասնակցեր »,- նկատեց Սոնա Մնացականյանի հայրը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































